ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Պատերազմից հետո մարդկանց մեծ արտահոսք չի եղել. Սինանյան

Պատերազմից հետո մարդկանց մեծ արտահոսք չի եղել. Սինանյան

Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը վերջին օրերին Հայաստանից մեկնողների ու Հայաստան ժամանողների թվերին ծանոթ չէ: Այս մասին նա ասաց այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե երբ Ռուսաստանի հետ չվերթները բացվեց, առաջին օրը ավելի շատ մարդ եկել է ՀՀ, քան գնացել է։

«Չնայած չեմ զարմանում: Ամեն դեպքում, կարծում եմ՝ Միգրացիոն ծառայությունը թվերն ունի, և դրա հիման վրա վարչապետը նման եզրակացություն է արել», - ասաց նա:
 

Պատերազմից հետո թվերի մասին խոսելով՝ Սինանյանն ասաց, որ թվեր չունեն, սակայն գիտեն, որ մեծ արտահոսք չի եղել, քանի որ նախ դրա հնարավորությունը չի եղել. «Հիմա որ ավիահաղորդակցությունն ավելի կանոնավոր լինի, ավելի ռեալ պատկեր կստանանք»:

Սինանյանը նշեց, որ ներգաղթի ակնկալիք միշտ ունեն, սակայն անուրանալի է, որ հիմա ժողովրդի մեջ որոշ անկում կա՝ կապված բացասական արդյունքի հետ. «Հետևաբար չեմ զարմանա, կամ ավելի շուտ ակնկալում եմ, որ գոնե կարճաժամկետ իմաստով հնարավոր է, որ արտահոսք լինի Հայաստանից»:

  • Կիսվել: