ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների մոտ 50 մասունքներ ուղարկվել են Հոլանդիա՝ բարդ փորձաքննության

Պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների մոտ 50 մասունքներ ուղարկվել են Հոլանդիա՝ բարդ փորձաքննության

Պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների մոտ 50 մասունքներ ուղարկվել են Հոլանդիա՝ բարդ փորձաքննության։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Մենք ունեինք դժվար մասունքներ, որոնք փորձաքննությունների արդյունքում չէինք կարողանում ի վերջո սեկվենավորել։ Մենք պայմանավորվեցինք մեր հոլանդացի գործընկերների հետ, և արդեն իսկ այս փորձանմուշները գտնվում են Հոլանդիայում՝ մոտավորապես 50 մասունքներ։ Ցավոք սրտի, չի հաջողվում դրանցից ԴՆԹ անջատել և ստանալ որոշակի արդյունք։ Դրանք Հոլանդիայում անցնում են ավելի բարդ փորձաքննության ընթացք»,- ասաց նախարարը։

Նրա խոսքով՝ կան դեռ մարմիններ ու մասունքներ, որոնք արդեն իսկ նույնականացված են, բայց ծնողները ցանկություն են հայտնել կրկնակի, որոշ դեպքերում երրորդ, չորրորդ անգամ այլ երկրներում հաստատել պատասխանները։ «Պիտի ասեմ, որ մինչև այս պահը բոլոր այդ դեպքերում մենք ստացել ենք իդենտիկ նույն պատասխանները, բայց դեռ կան որոշ սպասումներ։ 20-ից ավելի դեպքում արդեն իդենտիկ նույն պատասխանը ստացվել է։ Ունենք նաև նույնականացված մարմիններ, որոնք դեռ ծնողները․․․ դանդաղ, բայց հուղակարվորումների գործընթացը շարունակվում է»,- հավելեց նա։

  • Կիսվել: