հինգշաբթի, հուլիս 30
30 / 7 / 2026
Պատերազմի սկզբից եղել եմ Արցախում և տեսել եմ՝ ի՛նչ է կատարվում. Արա Սաղաթելյան

Պատերազմի սկզբից եղել եմ Արցախում և տեսել եմ՝ ի՛նչ է կատարվում. Արա Սաղաթելյան

Պատերազմի սկզբից, շատ փոքր ընդհատումով, եղել եմ Արցախում ու տեսել եմ, թե ինչ է այնտեղ կատարվում, տեսել եմ այդ ամբողջ խառնաշփոթը: Այս իշխանությունը անգամ պատերազմը վերածեց շոուի: Այս մասին այսօր Բաղրամյան պողոտայում հանրահավաքի ժամանակ ասաց ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը:

Նա նշեց. ՛՛Մեզ վրա թափվում էին կասետային ռումբեր, բայրաքթարներ, իսկ իրենք այստեղ քարոզում էին, թե իբր հաղթում ենք՛՛:

Սաղաթելյանի խոսքով՝ բոլոր նրանք, ովքեր մասնակից են եղել պարտությանը, պատասխան են տալու սերունդների ու Աստծո առաջ, քանի որ ժողովրդին կոտորեցին ու վերջում ասացին, որ կյանքեր են փրկել:

՛՛Որտե՞ղ ես փրկել այդ կյանքերը, այ տղա, կյանք փրկող էիր, ժամանակին կանգնեցնեիր պատերազմը, կյանք փրկող էիր, Արցախը 10 մատի պես իմացող գեներալներին չմեկուսացնեիր մարտական գործողություններից, կյանք փրկող էիր, տեղեկատվական պատերազմի մասնագետներին թույլ տայիր, որ աշխատեին և այդ դեպքում մեր կորուստները կլինեին ավելի նվազ՛՛,-ասաց նա:

  • Կիսվել: