հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
«Պատերազմի պատասխանատվությունը նաև ՄԽ համանախագահող երկրների վրա է». Ալիև

«Պատերազմի պատասխանատվությունը նաև ՄԽ համանախագահող երկրների վրա է». Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ադրբեջանում ՄԱԿ-ի մշտական ​​համակարգող Վլադանկա Անդրեևայի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Մինսկի խումբը ՛՛Հայաստանին պատժելու բազմաթիվ հնարավորություններ է բաց թողել՛՛, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Նշվում է, որ Ալիևը հիշատակել է Հայաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու իր հայտարարությունները և ասել, որ նրանք ցանկանում էին հարցը լուծել «խաղաղ ճանապարհով»:

Ադրբեջանի նաախաագահը մեղադրել է Մինսկի խմբի համանախագահող երկրներին, որոնք նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամ երկրներից են՝ ասելով, որ եթե պատժամիջոցները ժամանակին կիրառվեին Հայաստանի դեմ և Հայաստանին համոզեին կամ ստիպեին հեռանալ Արցախից, պատերազմ չէր լինի։

Բացի այդ, ըստ Ալիևի, պատերազմի պատասխանատվությունը նաև ՄԽ համանախագահող երկրների վրա է։

  • Կիսվել: