հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Պատերազմական հանցագործոությունների կատարման մեջ կասկածվող անձանց նկատմամբ հնարավոր է քրեական հետապնդում սկսվի․ ԼՀԿ պատգամավոր

Պատերազմական հանցագործոությունների կատարման մեջ կասկածվող անձանց նկատմամբ հնարավոր է քրեական հետապնդում սկսվի․ ԼՀԿ պատգամավոր

Պատերազմական հանցագործոությունների կատարման մեջ կասկածվող այն բոլոր անձիք, ովքեր դուրս կգան եվրոպական երկրներ, նրանց նկատմամբ հնարավոր է քրեական հետապնդում սկսվի հենց այդ երկրներում: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ տեղեկացնելով, որ պատերազմական հանցագործություններ կատարած անձանց նկատմամբ քրեական հետապնդում նախաձեռնելու ուղղությամբ եվրոպական երկրներում սկսել են գործընթացներ իրականացնել։

«Եթե դա հաջողվի, այնպիսի իրավիճակ կունենանք, որ ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներից շատերը հնարավորություն անգամ չեն ունենա ոտք դնել քաղաքակիրթ աշխարհի պետություններ»,-ասաց նա։

  • Կիսվել: