կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Պատերազմ սանձազերծելուց հետո էլ Իլհամ Ալիևը չի պատրաստվում պայմաններ ստեղծել երկարատև խաղաղության համար. ԵԽ ֆրանսիացի պատգամավոր

Պատերազմ սանձազերծելուց հետո էլ Իլհամ Ալիևը չի պատրաստվում պայմաններ ստեղծել երկարատև խաղաղության համար. ԵԽ ֆրանսիացի պատգամավոր

Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա Քսավիե Բելամին իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Ադրբեջանի՝ ՀՀ տարածք ներխուժմանը:

Նա գրել է, որ ինքնիշխան պետության սահմանների խախտումը լուրջ սխալ է, ինչը հակասում է միջազգային իրավունքին, Եվրոպայում սովորական զինված ուժերի վերաբերյալ պայմանագրին, որը ստորագրել է նաև Ադրբեջանը, 2020-ի նոյեմբերի 9-ին ստորագրված հրադադարի համաձայնագրին:

՛՛Այս նոր սադրանքները ցույց են տալիս, որ ամիսներ առաջ պատերազմ սանձազերծելուց հետո էլ Իլհամ Ալիևը չի պատրաստվում, ինչպես հայտարարել էր, պայմաններ ստեղծել երկարատև խաղաղության համար՛՛,-նշել է պատգամավորը:

Նրա խոսքով՝ այս ագրեսիան լրջագույն նախազգուշացում է այն բանին, որ Ադրբեջանը վերջերս հայտարարել էր ՛՛զորավարժությունների՛՛ մասին, որի անվան տակ մեծ թվով զորքերի տեղաշարժ էր իրականացնել: Պատգամավորը հիշեցրել է, որ նման ենթատեքստը նախորդել էր նաև 2020-ի սեպտեմբերի լայնածավալ հարձակմանը:

Բելամին նշել է, որ նման արյունահեղությունները կանխելու համար անհրաժեշտ է վճռականորեն հակազդել սադրանքներին, իսկ միջազգային կառույցներն այլևս չպետք է լռությամբ արձագանքեն ավելի քան ութ ամսվա ընթացքում բազմապատկված գրոհներին, պատերազմի հանցագործություններին և միջազգային սահմանի նոր խախտումներին:

 

  • Կիսվել: