երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Պատասխանատվության հարցը ՊՆ-ի և ԳՇ-ի ուշադրության կենտրոնում է. Արայիկ Հարությունյանը՝ ադրբեջանցիների՝ ՀՀ տարածք ներխուժման մասին

Պատասխանատվության հարցը ՊՆ-ի և ԳՇ-ի ուշադրության կենտրոնում է. Արայիկ Հարությունյանը՝ ադրբեջանցիների՝ ՀՀ տարածք ներխուժման մասին

Կարծում եմ, որ պատասխանատվության հարցը ՊՆ-ի և ԳՇ-ի ուշադրության կենտրոնում է: Այս մասին armtimes.com-ին տված հարցազրույցում, անդրադառնալով հարցին, թե ով է պատասխանատու այն իրավիճակի համար, որ ադրբեջանցիները ներխուժե են ՀՀ տարածք, ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը:

՛՛Պարզապես այս պահին պետք է ավելի շատ շեշտը դնենք առկա խնդրի կարգավորման վրա, առկալարվածության վերացման վրա, այնուհետև ՊՆ-ի և ԳՇ-ի համապատասխան ստորաբաժանումները կպարզեն, թե ով է իրական պատասխանատուն այս ամենի համար, արդյոք դրա համար կայի՞ն օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ, և ըստ դրա որոշումներ կկայացվեն՛՛,-նշել է նա:

Հարությունյանի խոսքով՝ պատճառների և պատասխանատվության վերհանումն անհրաժեշտ է, որպեսզի հետագայում նմանատիպ իրավիճակներ չունենանք:

 

  • Կիսվել: