կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Փաստաթղթում խոսք չկա «վիճելի շրջանների» կամ ՀՀ-ի կողմից որևէ տարածքի հանձնման մասին. ԱԽ քարտուղարի հարցազրույցը РБК-ին

Փաստաթղթում խոսք չկա «վիճելի շրջանների» կամ ՀՀ-ի կողմից որևէ տարածքի հանձնման մասին. ԱԽ քարտուղարի հարցազրույցը РБК-ին

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հարցազրույց է տվել РБК-ին, որտեղ անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի վերաբերյալ եռակողմ փաստաթղթին:

Խոսելով վերոնշյալ փաստաթղթի մասին՝ նա ասել է, որ խոսքը սահմանագծման և սահմանազատման հարցերով երեք առանձին ազգային պատվիրակության ստեղծման, դրանց կազմերի և կայանալիք նիստի ամսաթվի մասին է:

՛՛Կարևոր եմ համարում արձանագրել հետևյալը. փաստաթղթում հատուկ ընդգծվում է, որ դրանով նախատեսված բոլոր հարցերի պատշաճ կարգավորումը պետք է իրականացվի բացառապես քաղաքական և դիվանագիտական եղանակներով՝ եռակողմ հայտարարության համաձայն: Բնականաբար, վերոնշյալ փաստաթղթում խոսք չկա ՛՛վիճելի շրջանների՛՛ կամ Հայաստանի կողմից որևէ տարածքի հանձնման մասին՛՛,-ընդգծել է ԱԽ քարտուղարը:

Գրիգորյանը հավելլել է, որ հայկական կողմը քննարկում է իրավիճակի զարգացման տարբեր հնարավորություններ և սցենարներ. ՛՛Հայաստանի Հանրապետությունն ադեկվատ և միևնույն ժամանակ կշռադատված ու պատասխանատու լուծումներ կգտնի իրադարձությունների ցանկացած զարգացման դեպքում՛՛:

ԱԽ քարտուղարը շեշտել է, որ Ադրբեջանի ոստնձգությունը Սյունիքի և Գեղարքունիքի սահմանամերձ շրջանների հանդեպ խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունները:

Նա ասել է. ՛՛Կարծում ենք, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի ամբողջական դուրսբերման և կարգավորման համար դեռևս բոլոր մեխանիզմները չեն գործարկվել, բոլոր հնարավորությունները սպառված չեն: Գործընթացը շարունակվում է՛՛:

Գրիգորյանը նաև հավելել է, որ հայկական կողմւը բարձր է գնահատում այդ ուղղությամբ Ռդ ջանքերը:

  • Կիսվել: