Փաստաթղթի մասին տեղյակ չեմ. Անդրանիկ Քոչարյան
Փաստաթղթի մասին տեղյակ չեմ, պետք է ծանոթանամ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է իմքայլական Անդրանիկ Քոչարյանը։
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը նոր փաստաթղթի վերաբերյալ հայտարարել էր․
«Այն լուծումները, որոնք այս պահին մեր միջազգային գործընկերների հետ ձեռք են բերված, նախնական համաձայնությունները 100 տոկոսով համապատասխանում են Հայաստանի շահերին, ոչ թե 99,9 տոկոսով, այլ 100 տոկոսով։ Եվ, այո, եթե Ադրբեջանն այդ պայմանավորվածություններն իրագործի և այն պայմաններում, ինչ խոսել ենք, այո, ես այդ թուղթը ստորագրելու եմ, որովհետև դա 100 տոկոսով համապատասխանում է Հայաստանի ազգային շահերին։ Ես այդ թուղթը պարզապես չեմ հրապարակի, որովհետև կոռեկտ չէ, աշխատանքային թուղթ է, բանակցություններ են ընթանում, առաջարկներ կան և այլն»։
Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ այդ թուղթն ԱԺ պաշտպանական ու անվտանգության հարցերի հանձնաժողովին չի ներկայացվել:
Պատգամավորը հավելեց, որ նիստի ժամանակ Փաշինյանի խոսքից հետո է իմացել այդ մասին:
Քոչարյանը շեշտեց, ո ՀՀ սահմանների մասին ցանկացած փաստաթուղթ ԱԺ-ում պետք է քննարկվի: