ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
«Փաստ». Սիրո ու հանդուրժողականության փոխարեն թշնամանքի և ատելության տարածման աշխարհագրությունը գնալով նոր հորիզոններ է նվաճում

«Փաստ». Սիրո ու հանդուրժողականության փոխարեն թշնամանքի և ատելության տարածման աշխարհագրությունը գնալով նոր հորիզոններ է նվաճում

«Փաստը» գրում է.

«Վերջին երկու օրերին հասարակությունը ակտիվորեն քննարկում է ԱԺ «իմքայլական», իսկ ավելի կոնկրետ՝ լևոնտերպետրոսյանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի պահվածքը: Այս թեմայով ամեն ինչ պարզ է, չենք մանրամասնի: Սակայն հարցը Անդրանիկ Քոչարյանը չէ, նրա պահվածքը հասարակության համար նորություն չէ: 

Հասկանալի էր նաև, որ նա ներողություն չի էլ խնդրելու, այլ մի բան էլ այլոց է մեղավոր համարելու: Սա սպասելի էր, ու անակնկալ ոչինչ չկար: Հարցը նաև Արփինե Հովհաննիսյանը չէ: 

Ավելին՝ էականը այն չէ, կնոջ մասին է խոսքը, տղամարդու, քաղաքական գործչի, մտավորականի, թե պարզապես քաղաքացու: 

Խնդիրն այն մթնոլորտն ու բառամթերքն է, որ գնալով ավելի ու ավելի է պարուրում բոլորիս:

Ինչո՞ւ այսպես ստացվեց, ինչո՞ւ քաղաքական ու հասարակական դիսկուրսն իջավ շրիշակի մակարդակի: Ասել, որ նախկինում չի եղել նման մթնոլորտ, հայհոյանք, նշանակում է մեղանչել արդարության դեմ: 

Անշուշտ, եղել է: Սակայն ոչ այս ուժգնությամբ, ոչ այս քանակով ու ոչ այս մակարդակով:

Անցած տարի տեղի ունեցած իշխանափոխությունից հետո սիրո ու հանդուրժողականության փոխարեն թշնամանքի և ատելության տարածման աշխարհագրությունը գնալով նոր հորիզոններ է նվաճում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

  • Կիսվել: