ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«Փաստ»․Ռուբեն Ռուբինյանը դուրս կգա խմբակցությունից և մի քանի իմքայլականի հետ  անկախ պատգամավորների ոչ ֆորմալ խումբ կձևավորի

«Փաստ»․Ռուբեն Ռուբինյանը դուրս կգա խմբակցությունից և մի քանի իմքայլականի հետ անկախ պատգամավորների ոչ ֆորմալ խումբ կձևավորի

«Վերջին օրերին ակտիվորեն շրջանառվում է տեղեկություն, թե ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը վայր է դնելու պատգամավորական մանդատը: Բանն այն է, որ նա լարված հարաբերություններ ունի խմբակցության ղեկավարության հետ:

«Փաստ» թերթի իշխանական աղբյուրները, սակայն, պնդում են, որ առավել հավանական է մեկ այլ սցենար: Խոսքն այն մասին է, որ նա չի հրաժարվի մանդատից, սակայն դուրս կգա խմբակցությունից: Նույն աղբյուրների պնդմամբ, այդ դեպքում նրան կմիանան մի քանի այլ «իմքայլականներ», ըստ այդմ կձևավորվի անկախ պատգամավորների ոչ ֆորմալ խումբ, որը փաստացի գործելու է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի վերահսկողության ներքո:

Ստացվում է, որ, ըստ պտտվող լուրերի, խորհրդարանի ավինյանական թևը կդառնա ինքնուրույն «խումբ» (օրենքը պատգամավորական խմբի ձևավորում չի նախատեսում), որը կհամակարգի Ռուբեն Ռուբինյանը»,- գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: