չորեքշաբթի, սեպտեմբեր 23
23 / 9 / 2026
Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ

Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ

Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի: Այս մասին հայտնում են ՇՄ նախարարությունից:

Սևանա լճում 2025-2026 թվականների սիգի բնական վերարտադրությունը գնահատելու, ձվադրման փուլերի ժամկետները հստակեցնելու նպատակով 2025 թվականի դեկտեմբերից մինչև 2026 թվականի փետրվարի 6-ը շրջակա միջավայրի նախարարության, «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և ԳԱԱ «Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից իրականացնվել է գիտական որս։

Սիգի բնական վերարտադրության ապահովման համար յուրաքանչյուր տարի նոյեմբերի վերջից մինչև հաջորդ տարվա փետրվար իրականացվում է համալիր խստացված միջոցառումների ծրագիր՝ սիգի որսի արգելքի ժամանակ ապօրինի որսը բացառելու նպատակով։

Նախագծով առաջարկվում է վեց ամիս ժամկետով արգելք սահմանել Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանման ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0302 91 000 0, 0303 91, 1604 32 001 0 և 0511 91 901 9 ծածկագրերինն դասվող Հայաստանի Հանրապետության ծագում ունեցող սաղմոնազգիներին պատկանող սիգի ձկնկիթի արտահանման նկատմամբ:

  • Կիսվել: