ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Փաստ»․ Մարտի 15-ի  ընտրությունները չեղարկելու իրավական գործիքներ չկային

«Փաստ»․ Մարտի 15-ի ընտրությունները չեղարկելու իրավական գործիքներ չկային

«Փաստ» թերթը գրում է. «Չնայած երկրում ստեղծված բավականին բարդ ու համաճարակային իրադրությանը, մարտի 15-ին Արագածոտնի, Լոռու եւ Շիրակի մարզերի՝ Չկալով, Տուֆաշեն, Ագարակ, Նահապետավան եւ Գեղանիստ համայնքներում տեղի ունեցան համայնքի ղեկավարի ընտրություններ։ ԿԸՀ-ն հայտարարեց, թե ընտրությունները չեղարկելու իրավական գործիքներ չկային: Հատկանշական է, որ այս ընտրությունները դուրս էին մնացել ոչ միայն հանրային ուշադրության կենտրոնից, այլեւ կուսակցությունների տեսադաշտից, քանի որ դրանք կարելի է գնահատել որպես ապակուսակցական։ Առաջադրված թեկնածուները բոլորն էլ անկուսակցական էին։ 

«Փաստ» թերթի տեղեկություններով, սակայն, անկուսակցական ներկայացող թեկնածուները հիմնականում նախկին իշխանությունները ներկայացնող կամ երբեւէ ներկայացրած անձինք են, որոնք «շառից-փորձանքից» հեռու մնալու նպատակով անկուսակցականի «կերպարով» են իրականացնում իրենց գործունեությունը։

Եվ փաստը մնում է փաստ, որ ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո էլ տվյալ անձինք ունեն բավարար հեղինակություն եւ հնարավորություն՝ ընտրություններում վերընտրվելու համար»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: