ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Փաստ չէ, որ նոր հաջողությունների ու հաղթանակների համար պարտադիր պետք է արյուն թափենք. Հայրապետյան

Փաստ չէ, որ նոր հաջողությունների ու հաղթանակների համար պարտադիր պետք է արյուն թափենք. Հայրապետյան

Պետք է լինել համարձակ, ուժեղ և ասել, որ վերջին 30 տարիներին հետևողական, համառ, նպատակասլաց քայլերով գնալու արդյունքն է, որ 44-օրյա պատերազմում Ադրբեջանն ունեցավ հաջողություն: Այս մասին ասաց ԱԺ իմքայլական պատգամավոր Մխիթար Հայրապետյանը:

Նա նշեց, որ չի պատրաստվում կոչեր հնչեցնել՝ արյան դեմ արյուն: ՛՛Փաստ չէ, որ նոր հաջողությունների ու հաղթանակների համար պարտադիր պետք է արյուն թափենք: Նոր հաղթանակներ մենք կունենանք, բայց ոչ թե արյունով, այլ՝ մտքով: Ասեմ ավելին՝ ես հավատում եմ, որ ապագայում հայ մարդու, հայ ժողովրդի, Հայաստան պետության մտքի ու գաղափարների շնորհիվ մոլորակի այլ հատվածներում, այլ ժողովուրդների միջև գուցե պատերազմներ կանխվեն: Սա երազանք է, որի հետևից պետք է գնալ՛՛,-ասաց պատգամավորը:

Հայրապետյանի խոսքով՝ դրան հասնելու համար պետք է տարրական շատ բաներ փոխել: Նա կոչ արեց վերականգնել միմյանց հանդեպ վստահությունը. ՛՛Բոլորը բոլորին են համարում թշնամի, բոլորը բոլորին են դավաճան համարում՛՛:

Նա շեշտեց, որ ընտրություններից հետո նոր իշխանության գլխավոր խնդիրը պետք է լինի ապագայի հանդեպ հույսի վերականգնումը:

 

  • Կիսվել: