ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Պաշտպանության հարցերի հանձնաժողովը նախագահի տեղակալի առաջադրման վերաբերյալ պաշտոնական գրություն չի ստացել

Պաշտպանության հարցերի հանձնաժողովը նախագահի տեղակալի առաջադրման վերաբերյալ պաշտոնական գրություն չի ստացել

ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի դեկտեմբերի 7-ի արտահերթ նիստի օրակարգում մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցն էր: Սակայն «Հայաստան» խմբակցությունը պաշտոնական գրությամբ չէր առաջադրել հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու: Ընդդիմադիր պատգամավորները չէին մասնակցում նիստին:

Մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի համաձայն՝ հնգօրյա ժամկետում կհրավիրվի հանձնաժողովի նիստ, և հարցը կստանա օրենսդրական լուծում:

Նշվել է նաև, որ 15-րդ անգամ չի ընտրվել հանձնաժողովի նախագահի տեղակալ: 

  • Կիսվել: