Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրվել Անդրանիկ Քոչարյանը
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել Անդրանիկ Քոչարյանին: Ազգային ժողովում այս մասին հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
Թեկնածուի կենսագրությունը ներկայացրեց պատգամավոր Արմեն Խաչատրյանը:
Անդրանիկ Քոչարյանը իր ելույթում շնոհակալություն հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը թե նախորդ, և թե այս նստաշրջանում Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու համար:



