շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Պաշտպանության բանակի դուրսբերումը կնշանակի հայերի դուրսբերում Արցախից․ Նիկոլ Փաշինյան

Պաշտպանության բանակի դուրսբերումը կնշանակի հայերի դուրսբերում Արցախից․ Նիկոլ Փաշինյան

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի դուրսբերումը Արցախից նշանակում է Լեռնային Ղարաբաղից հայերի դուրսբերում և ըստ էության այս պահանջն է, որ Ադրբեջանը ձևակերպում է։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Սրանով  է նաև հիմնավորվում Լեռնային Ղարաբաղը հայկական ամեն ինչից, այդ թվում հազարամյա եկեղեցիների, խաչքարների գրառումներից ազատելու Ադրբեջանի քաղաքականությունը»,- ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ Փառուխի իրադարձությունները փաստում են, որ ԼՂ հայությունը պաշտպանվելու կարիք ունի, այլապես կդառնա ցեղասպանության զոհ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: