ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
Պաշտոնական կեղծիքի միջոցով քննիչն իմ պատասխաններն արձանագրել էր, հետո ջնջել. Նարեկ Սամսոնյան

Պաշտոնական կեղծիքի միջոցով քննիչն իմ պատասխաններն արձանագրել էր, հետո ջնջել. Նարեկ Սամսոնյան

Երբ ավարտվեց հարցաքննությունը, վերցրեցին թուղթը, որ ծանոթանանք ցուցմունքի հետ, ու պարզվեց քննիչը պաշտոնական կեղծիքի միջոցով իմ կողմից տված պատասխանները արձանագրել էր սկզբում, հետո ջնջել էր, նոր տպել էր: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը։

Սամսոնյանի խոսքով՝ հարցաքննության ողջ ընթացքն վերահսկվել է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի կողմից:

«Նման աբսուրդ ես երբեք չեմ տեսել: Քննիչ Լեռնիկ Ստեփանյանը պաշտոնական կեղծիք արեց՝ իմ խսքերը հեռացրեց հարցին պատասխանելու տրամաբանությունից: Ինձ տրված հարցին որպես պատասխան վերջում ավելացրել եմ, որ իմ վերաբերմունքը տվյալ հարցի շուրջ ձևավորվել է արտաքին գործողություններով, այն է՝ ՀՔԾ պետը քաղաքական գործունեությամբ է զբաղվել և զբաղվում, նա պիտի ենթարկվի պատասխանատվության։ Ես չունեմ վստահություն նրա նկատմամբ: Այս հարցի պատասխանը քննիչը հանել էր», - ասաց Սամսոնյանը:

Սամսոնյանի նշեց նաև, հարցաքննության ընթացքում քննիչ Լեռնիկ Սարգսյանը 7-10 րոպեով դուրս է եկել սենյակից, ապա վերադարձել ու նոր հարցեր տվել, որից հետո Սամսոնյանի պատասխաններից որոշ հատվածներ չի ներառել ցուցմունքում:

Այս գործողությունները Սամսոնյանը որպես քաղաքական հետապնդում որակեց՝ նշելով, որ գործընթացն ուղղորդվում է Նիկոլ Փաշինյանի կողմից:

  • Կիսվել: