երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
«Ներկայացվել են կիսաճշմարտություններ». Ռուբեն Մելիքյանն արձագանքել է Նարեկ Սամսոնյանի վերաբերյալ Էդմոն Մարուքյանի հայտարարություններին (Տեսանյութ)

«Ներկայացվել են կիսաճշմարտություններ». Ռուբեն Մելիքյանն արձագանքել է Նարեկ Սամսոնյանի վերաբերյալ Էդմոն Մարուքյանի հայտարարություններին (Տեսանյութ)

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով արձագանքել է ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանի հայտարարություններին, որոնք վերեբերում էին ընդդիմադիր գործիչ Նարեկ Սամսոնյանին ձերբակալելուն նախորդած իրադարձություններին։

Իրավապաշտպանի խոսքով՝ Էդմոն Մարուքյանը նախօրեին իրականությանը ոչ ամբողջությամբ համապատասխանող «կիսաճշմարտություններ» է ներկայացրել, իսկ որոշ դեպքերում իրականությունն այլափոխել է ամբողջությամբ։

Ռուբեն Մելիքյանը ներկայացրել է ԼՀԿ անդամ Դավիթ Խաժակյանի և ընդդիմադիր գործիչ Նարեկ Սամսոնյանի խոսակցության մանրամասները, նաև ընդգծել, որ Սամսոնյանի ձերբակալությունը ապօրինի է։

Մանրամասները՝ տեսանյութում:

 

  • Կիսվել: