հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Պաշտոնական Երևանը կարևորում է ԱՄՆ Սենատի հանձնաժողովում արտահայտված հստակ և նպատակային հաղորդումները

Պաշտոնական Երևանը կարևորում է ԱՄՆ Սենատի հանձնաժողովում արտահայտված հստակ և նպատակային հաղորդումները

Պաշտոնական Երևանը կարևորում է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ արտահայտված հստակ և նպատակային հաղորդումները՝ Հարավային Կովկասում իրավիճակի սրումը զսպելու, Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումները կանխարգելելու, Լաչինի միջանցքն ապաշրջափակելու, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների հարցի հասցեագրումը, հայտնում է Հայաստանի արտգործնախարարությունը։

Այս ամենի առանցքը միջազգային հանրության ներգրավվածությունն ու համապատասխան քայլերն են, ասված է արտգործնախարարության X-ի (նակին՝ Թվիթեր) էջում։

Սեպտեմբերի 14-ին անցկացված լսումների ժամանակ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմը երկու հստակ ուղերձ ներկայացրեց նախ հայտարարելով, որ Լաչինի միջանցքը պետք է բացվի հիմա և այլևս ոչ մի հետաձգում և որ ԱՄՆ-ն չի հանդուժի որևէ ռազմական գործողություն, որևէ հարձակում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վրա։

Քիմը նաև նշել է, որ Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի իրավունքներն ու անվտանգությունը պետք է պաշտպանված լինեն խաղաղության ցանկացած համաձայնագրում, այս առումով Ադրբեջանը պետք է Լեռնային Ղարաբաղի հայերին միջազգայնորեն հաստատված երաշխիքներ տրամադրի։

  • Կիսվել: