կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ԱՄՆ Սենատը հաստատել է Ուկրաինային, Իսրայելին և Թայվանին 95 մլրդ դոլարի օգնության օրինագիծը

ԱՄՆ Սենատը հաստատել է Ուկրաինային, Իսրայելին և Թայվանին 95 մլրդ դոլարի օգնության օրինագիծը

ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ուկրաինային, Իսրայելին և Թայվանին 95 միլիարդ դոլար օգնություն հատկացնելու օրինագծին՝ առանց ԱՄՆ սահմանի պաշտպանության միջոցների:

Օրինագծին կողմ է քվեարկել 70 սենատոր, դեմ՝ 29։

Օրինագիծը նախատեսում է ավելի քան 95,34 մլրդ դոլարի չափով լրացուցիչ բյուջետային հատկացումներ, որից 60,06 մլրդդոլարնառաջարկվում է ուղղել Ուկրաինային ցուցաբերվող աջակցությանը, 14,1 մլրդ դոլարը՝ Իսրայելին օգնությանը, 4,83 միլիարդդոլարը՝ Հնդկախաղաղօվկիանոսյանտարածաշրջանում ԱՄՆ գործընկերներին, այդ թվում՝ Թայվանին։ Ավելի վաղ Սենատը հավանություն էր տվել օրինագիծի շուրջ քվեարկությանը՝ առանց ԱՄՆ սահմանային հսկողությունն ուժեղացնելու միջոցառումների, ինչը պահանջում էին հանրապետականները։

Փորձագետները նշում են, որ այժմ օրինագծի ընդունման հնարավորությունը հանրապետականների կողմից վերահսկվող Ներկայացուցիչների պալատում փոքր է:Կոնգրեսի Ստորին պալատի խոսնակ Մայք Ջոնսոնն ավելի վաղ հայտարարել էր, որ Ներկայացուցիչների պալատը չի քննարկի Ուկրաինային և Իսրայելին օգնության փաթեթը, որը չի պարունակում Մեքսիկայի հետ սահմանի անվտանգության խստացման դրույթներ։

  • Կիսվել: