երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Փաշինյանը զոհաբերել է հազարավոր մարդկանց կյանք՝ իր իշխանությունը պահպանելու, իր տերերի ակնկալիքներն արդարացնելու համար. Զուրաբյան

Փաշինյանը զոհաբերել է հազարավոր մարդկանց կյանք՝ իր իշխանությունը պահպանելու, իր տերերի ակնկալիքներն արդարացնելու համար. Զուրաբյան

Ալեքսանդր Մակեդոնացին ժամանակին ասում էր, որ անգամ ոչխարների բանակը կարող է հաղթել, եթե առյուծ ղեկավար ունի, և հակառակը, առյուծները, եթե ունեն ոչխար զորավար՝ պարտվում են։ Այս մասին «Եռաբլուր» պանթեոնում ասաց ՀԱԿ վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը՝ ընդգծելով, որ շնորհավորում է «մեր առյուծ բանակին» այն կապակցությամբ, որ հիմնադրվել է առյուծների կողմից և դրա շնորհիվ մենք ունեցել ենք բոլոր հաղթանակները։ 

«Ուզում եմ մաղթել, որ մեր բանակը շուտով նորից ունենա առյուծ ղեկավարներ որպեսզի դուրս գա նվաստացուցիչ պարտությունների ցիկլից»։ 

Զուրաբյանը սրբապղծություն համարեվ հունվարի 27-ը բոլոր պատերազմներում զոհվածների հիշատակի օր հռչակելը։ «Ըստ էության՝ այդ օրը իրենք հիմնադրել են, որովհետև իրենք այն մարդիկ են, ովքեր զոհաբերել են հազարավոր մարդկանց կյանքը։ Իրենք են ասել, որ մենք չգնացինք կարգավորման, որովհետև մեզ պետք էր, որ մեզ դավաճան չասեն, հետո էլ ասեցին, որ մենք չգնացինք կարգավորման, որպեսզի կայանա երկխոսությունը Թուրքիայի հետ և հաշտությունը Ադրբեջանի հետ։ 

Փաշինյանը զոհաբերել է հազարավոր մարդկանց կյանք՝ իր իշխանությունը պահպանելու, իրենց տերերի ակնկալիքները արդարացնելու համար; Այդ մարդիկ հիմա գալիս են օր են հիմնադրում իրենց կողմից զոհաբերված մարդկանց հիշատակ հարգելու համար։ Ես կարծում եմ՝ սա սրբապղծություն է»,-ասաց նա։

  • Կիսվել: