շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Փաշինյանը ժամանել է Ստրասբուրգ. նա կհանդիպի Եվրոպական խորհրդարանի նախագահի հետ

Փաշինյանը ժամանել է Ստրասբուրգ. նա կհանդիպի Եվրոպական խորհրդարանի նախագահի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ստրասբուրգ: ՀՀ վարչապետին օդանավակայանում դիմավորել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Կրիստել Շալդեմոզը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:

Այսօր Եվրոպական խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը հանդես կգա ելույթով։ Այցի շրջանակում կկայանա նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ։

  • Կիսվել: