կիրակի, օգոստոս 2
2 / 8 / 2026
Փաշինյանը վստահ է՝ ԱՄՆ ընտրությունները կազդեն մեր տարածաշրջանի և մեր երկրի վրա

Փաշինյանը վստահ է՝ ԱՄՆ ընտրությունները կազդեն մեր տարածաշրջանի և մեր երկրի վրա

Գլոբալ երկրներում տեղի ունեցող իրադարձությունները ոչ միայն ռեգիոնալ, այլև գլոբալ ազդեցություն են ունենում: Այս մասին այսօր քաղաքացիների հարցերին պատասխանելիս ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրությունների՝ մեր տարածաշրջանի վրա հնարավոր ազդեցությանը: 

«ԱՄՆ ընտրությունները միանշանակորեն իրենց ազդեցությունն ունենալու են մեր տարածաշրջանի և մեր երկրի վրա: Վերջին տարիներին ԱՄՆ-ի հետ մեր երկկողմ գործակցությունը զարգացման շատ կարևոր փուլում է, 2019 թվականից նաև ռազմավարական երկխոսություն ենք սկսել»,-նշեց նա:

  • Կիսվել: