Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալվեցի․ Սարգսյանն այս արտահայտությունը խմբագրել է երեք անգամ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել Արմնյուզին:
Հարցազրույցի ընթացքում նա անդրադարձել է իր հայտնի արտահայտությանը՝ ՛՛Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալվեցի՛՛։ Սարգսյանն ասել է, որ խմբագրել է այդ արտահայտությունը երեք անգամ:
՛՛Ես կանչեցի Կարեն Կարապետյանին ու ասացի՝ պատրա՞ստ ես ամբողջ պատասխանատվությունը վերցնել քեզ վրա, քանի որ ես պետք է հեռանամ։ Նա ասաց, որ այո, պատրաստ է։ Ես գնահատում եմ դա՛՛,-նշել է երրորդ նախագահը։
Նրա խոսքով՝ ինքը հանձարարել է Կարեն Կարապետյանին խորհրդակցությունից հետո գնալ մեկուսարան և ասել Փաշինյանին, որ ինքը հրաժարական է տալիս, թող իրավիճակը կայունացնեն։ ՛՛Ես նրանց իշխանություն չեմ փոխանցել՛՛,-հավելել է Սարգսյանը:
Այնուհետև նա ասել է. ՛՛Դրանից հետո ցույց եմ տվել Կարապետյանին իմ հրաժարականի տեքստը, նրա խնդրանքով հանել եմ մեկ պարբերություն ու վերջ՛՛։
Նշենք նաև, որ Սարգսյանը չի պարզաբանել, թե խոսքը ինչ պարբերության մասին է:


