ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Փամբուխչյանին կատարած աշխատանքի համար

Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Փամբուխչյանին կատարած աշխատանքի համար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի ավարտին շնորհակալություն հայտնեց արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանին կատարած աշխատանքի համար` հիշեցնելով, որ Փամբուխչյանը որպես նախարար վերջին անգամ է մասնակցում գործադիր մարմնի նիստին։

«Պարո՛ն Փամբուխչյան, շնորհակալ եմ ձեր կատարած աշխատանքի համար և համոզված եմ, որ ձեր ներուժը, հմտությունները կօգտագործվեն պետական կառավարման համակարգում ի բարօրություն մեր պետության»,– ասաց Փաշինյանը։

Վարչապետը հիշեցրեց, որ ԱԻՆ–ը հունիսի 31-ից կմիավորվի ՆԳՆ–ին։

Նախարարի պաշտոնը լքող Փամբուխչյանն էլ վստահության ու համատեղ աշխատանքի համար շնորհակալություն հայտնեց Փաշինյանին ու գործընկերներին։

  • Կիսվել: