Փաշինյանը շարունակում է պնդել, թե Հայաստանը դեռևս տարբեր երկրների գործընկերների հետ բանակցում է ատոմակայան կառուցելու համար
Փաշինյանը շարունակում է պնդել, թե Հայաստանը դեռևս տարբեր երկրների գործընկերների հետ բանակցում է ատոմակայան կառուցելու համար` չնայած վերջերս ԱՄՆ փոխնախագահ Վենսը Երևանում հայտարարեց, որ ամերիկյան մոդուլային ռեակտորների տեղադրման համար ներդրումներ կարվեն։
«Այստեղ մենք մի քանի գործընկերների հետ ունենք երկխոսություն և որոշում կկայացնենք այն նախագծի օգտին, որ առավելագույնս համապատասխանում է Հայաստանի շահերին», - ԱԺ–ում ասաց ՀՀ վարչապետը:
Մինչդեռ երկու օր առաջ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ հանդիպման ժամանակ հայտարարվեց Հայաստանի և ԱՄՆ- համագործակցության մասին ՀՀ տարածքում փոքր մոդուլային ատոմակայաններ կառուցելու հարցում։


