երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Փաշինյանը Սամվել Կարապետյանի խոսքից, անունից վախենում է. տեսնում է, որ փոփոխություններ ցանկացող մարդկանց թիվն աճում է. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)

Փաշինյանը Սամվել Կարապետյանի խոսքից, անունից վախենում է. տեսնում է, որ փոփոխություններ ցանկացող մարդկանց թիվն աճում է. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)

Փաշինյանը երեկ նոր տարբերակ է մտածել, թե ինչպես սահմանափակի մեր ուժը, ժողովրդի փոփոխության ուժը։ Այս մասին տեսանյութ է հրապարակել «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:

«Գիտե՞ք ինչ է մտածել, որ քվեաթերթիկից հանվի Սամվել Կարապետյանի անունը, որ «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքն այսուհետ կոչվի «Ուժեղ Հայաստան» դաշինք։ 

Սամվել Կարապետյանի խոսքից վախենում է, անունից վախենում է, նկարների դեմ պայքարում է, բայց անգամ դրանով տեսնում է, որ փոփոխություններ ցանկացող մարդկանց թիվն աճում է, որ մարդիկ տեսնում են՝ շատ երկրներ ինչպես են զարգանում և տեսնում են, որ մենք նույն թմբիրի մեջ ենք»,-նշել է նա:

  • Կիսվել: