երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Փաշինյանը փորձում է նոր մարդկանց ներգրավել իր կողմը. «Ժողովուրդ»

Փաշինյանը փորձում է նոր մարդկանց ներգրավել իր կողմը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթիը գրում է. «Մինչ ընդդիմադիր ուժերն ու հասարակության մի մասը սպասում են արտահերթ խորհրդարանական ընտրությունների, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է նոր մարդկանց ներգրավել իր կողմը: Հենց դա է պատճառը, որ Փաշինյանը որոշել է ամեն շաբաթ այցելել որեւէ նախարարություն եւ խորհրդակցություն անցկացրել՝ հավակնոտ առաջարկներ անելով:

 

Օրինակ՝ երեկ նա այցելել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն եւ խոստումներ տվել՝ փորձելով այդկերպ իր կողմը գրավել ուսուցիչներին, մտավորականներին, որոնք եւս վերջերս պահանջում էին վարչապետի հրաժարականը: Մասնավորապես, երեկ խորհրդակցության ժամանակ Փաշինյանն ասել է, որ մասնագիտական որակավորումը հաստատած, վերահաստատած ուսուցիչների աշխատավարձը 30-50 տոկոսով սկզբնական շրջանում կբարձրանա, ապա խոսել է նաեւ գիտության ֆինանսավորման ծավալների եւ ծավալների փոփոխության մասին՝ ասելով, թե հատկապես նոր միջավայրում գիտության ֆինանսավորումը պետք է ավելացնել:

Այսպիսով, խոսելով խնդրահարույց ոլորտների մասին եւ խոստումներ տալով՝ նա փորձում է մեղմել այն զայրույթը, որն առկա է մտավորականների, ակադեմիական հանրույթի մոտ: Գաղտնիք չէ, որ վերջիններս եւս տարբեր հայտարարություններով պահանջել են նրա հրաժարականը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: