Ամենայն հայոց կաթողիկոսը ստանձնել է «պատերազմի կուսակցության» ղեկավարությունը․ Փաշինյան
Արցախի Հանրապետության վերաբերյալ Հայ Առաքելական եկեղեցու մի շարք ներկայացուցիչների հայտարարությունները պատերազմի կոչեր են։ Այս մասին մարտի 12-ին Կառավարությունում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Դա նշանակում է պատերազմի կոչ, ուրիշ բան չի նշանակում», - ասել է Կառավարության ղեկավարը։ Նրա խոսքով՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն և այլ հոգևորականներ «պատերազմի կուսակցության առաջնորդությունն են ստանձնել»։ Փաշինյանի կարծիքով՝ նման բան չպետք է լինի։
«Ո՞նց կարող է մի երկրում վեց հատ արտաքին քաղաքականություն լինի», - տարակուսանք է հայտնել վարչապետը՝ կաթողիկոսի փոխարեն անընդհատ օգտագործելով վերջինիս աշխարհիկ անունը՝ Կտրիճ Ներսիսյան։


