չորեքշաբթի, հուլիս 3
3 / 7 / 2024
Փաշինյանը որոշել է «մարդահամար» անցկացնել ՔՊ-ում․ «Հրապարակ»

Փաշինյանը որոշել է «մարդահամար» անցկացնել ՔՊ-ում․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ՔՊ ակտիվի վերջին նախաձեռնող խմբի նիստին քննարկվել է կուսակցության զարգացման ռազմավարությունը եւ հրահանգվել է լրջորեն զբաղվել կուսակցական անդամավճարների հավաքագրմամբ։

Մեր աղբյուրը վստահեցնում է, որ խնդիրը գումարը չէ, այլ հասկանալը, թե իրականում որքան մարդ է իրենց հետ, որքանն է պատրաստ՝ թեկուզ սիմվոլիկ, հազարական դրամ փոխանցել կուսակցությանը:

Նիկոլ Փաշինյանը թերեւս հասկացել է, որ ՔՊ-ի շարքերը նոսրանում են, եւ որոշել է նման ճանապարհով յուրօրինակ «մարդահամար» անցկացնել ՔՊ-ում։ Հիշեցնենք, որ շարքային քաղաքացիների համար կուսակցական անդամավճարը տարեկան հազար դրամ է, իսկ 200 հազար դրամ եւ ավելի աշխատավարձ ստացողները եկամտի 3 տոկոսի չափով են անդամավճար մուծում։

Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: