կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Փաշինյանը նույնիսկ գիշերն է երազում տեսնում, որ Ռուսաստանը հեռացել է Հայաստանից․ Չի ստացվի․ Վիկտոր Կրիվոպուսկով

Փաշինյանը նույնիսկ գիշերն է երազում տեսնում, որ Ռուսաստանը հեռացել է Հայաստանից․ Չի ստացվի․ Վիկտոր Կրիվոպուսկով

Հայաստանում  Սորոսի սաները թիրախավորել են հայ-ռուսական դարավոր կապերը, սակայն դա նրանց չի հաջողվի, «Սպուտնիկ Արմենիա» մամուլի կենտրոնում կազմակերպված տեսակամուրջի ընթացքում ասել է Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի նախկին ղեկավար, «Հայաստանի հետ բարեկամության և համագործակցության ռուսական ընկերության» նախագահ Վիկտոր Կրիվոպուսկովը, ում մուտքը Հայաստան արգելել են ՀՀ գործող իշխանությունները։

«Իշխանությունների ընդունած որոշումն ամենավառ հաստատումն է այն բանի, որ Հայաստանում իրավիճակը գնալով թեժանում է»,- այս առնչությամբ ասել է Վիկտոր Կրիվոպուսկովը՝ տեսակամուրջի ընթացքում:

Նա հավելել է՝ ռուս և հայ ժողովուրդների բարեկամությունը սկիզբ է առնում իշխանուհի Օլգայի և իշխան Վլադիմիրի ժամանակներից, ռուսներին ու հայերին հնարավոր չէ բաժանել, քաղաքական նման հայտարարություններով հայերի սիրտը հնարավոր չէ սառեցնել։

«Եկեք մտածենք Փաշինյանի ասած խոսքերի մասին․ նա անգամ  գիշերն է երազում տեսնում, որ Ռուսաստանը հեռացել է Հայաստանից։ Չի ստացվի»,-ասել է Կրիվոպուսկովը։

  • Կիսվել: