հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Փաշինյանը Միշուստինի հետ հանդիպմանն անդրադարձել է Վերին Լարսի անցակետում առաջացած խնդիրներին

Փաշինյանը Միշուստինի հետ հանդիպմանն անդրադարձել է Վերին Լարսի անցակետում առաջացած խնդիրներին

Մինսկում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպմանն անդրադարձել է ռուս վրացական-սահմանի Վերին Լարսի անցակետում առաջացած խնդիրներին, ինչպես նաև տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակմանը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին ռուս-վրացական սահմանի Վերին Լարսի անցակետում առաջացած խնդիրները լուծելու համար՝ հիշեցնելով, որ սա ՛՛Հայաստանն ու Ռուսաստանը կապող միակ ցամաքային ճանապարհն է՛՛։

Նա, մասնավորապես, ասել է. ՛՛Այդ հարցի հետ կապված կային մտահոգություններ, քանի որ որոշակի խնդիրներ կան՝ կապված տնտեսական հոսքերի ավելացման հետ։ Շատ կարևոր է, թե ինչ ենք պայմանավորվել, այդ թվում՝ վրացի մեր գործընկերների հետ: Եվ կարևոր է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը արհեստական խոչընդոտների չհանդիպի՛՛:

ՀՀ վարչապետը նաև աջակցությունն է հայտնել ամբողջ տարածաշրջանի ապաշրջափակմանը. ՛՛Հուսով եմ, որ արդեն իսկ կատարված աշխատանքի արդյունքում կգանք կոնկրետ լուծումների։ Տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակումը ստեղծված իրավիճակում առանձնահատուկ նշանակություն ունի՛՛:

  • Կիսվել: