ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն է անցկացնում Կապանում

Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն է անցկացնում Կապանում

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն է անցկացնում Սյունիքի մարզպետարանի շենքում: Խորհրդակցությանը մասնակցում են մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ:

Ավելի վաղ InfoPort․am-ը հայտնել էր, որ Սյունիքի մարզում վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցին են միացել նաև ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը և ոստիկանապետ Վահե Ղազարյանը։ Նրանք ժամանել են մարզպետարան։

Կապանում անցկացվող խորհրդակցությանը մասնակցում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը, մարզպետի տեղակալներն ու պաշտոնատար այլ անձինք: Ներկա է նաև 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Արտակ Բուդաղյանը:  

Մարզպետարանի շենքի դիմաց են հավաքված նաև մի խումբ քաղաքացիներ:

  • Կիսվել: