երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Փաշինյանը կառավարությունում մեծ «չիստկա» կիրականացնի. Առնվազն 5 նախարար կհեռանա

Փաշինյանը կառավարությունում մեծ «չիստկա» կիրականացնի. Առնվազն 5 նախարար կհեռանա

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի ավագանու ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը կառավարությունում մեծ «չիստկա» կիրականացնի։

Կառավարության մեր աղբյուրները հայտնում են, որ առնվազն հինգ նախարար է հրաժեշտ տալու աթոռին: Նրանցից ոմանք հարուցել են իրենց նշանակողի դժգոհությունը՝ աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու պատճառով, որոշները կոռուպցիոն սխեմաների մեջ են ներգրավվել, որոնցից վարչապետը տեղյակ չի եղել` այսպես ասած, բռնվել են: Ընտրություններից առաջ նրանց ձեռք չեն տալիս, որ իշխող ուժի ռեյտինգը չընկնի։

Օրերս մենք գրել էինք, որ այդ ցանկում է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը: Մյուս հավանական թեկնածուներն են շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, սոցապնախարար Նարեկ Մկրտչյանը, ով Սուրեն Պապիկյանի քավորն է, ինչպես նաեւ ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: