հինգշաբթի, հուլիս 16
16 / 7 / 2026
Փաշինյանը Կամարիսում ծանոթացավ տեղում գործող ջերմոցային տնտեսության ընթացիկ և զարգացման ծրագրերին

Փաշինյանը Կամարիսում ծանոթացավ տեղում գործող ջերմոցային տնտեսության ընթացիկ և զարգացման ծրագրերին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կամարիս համայնքում այցելեց «Ռոք Բերի» ջերմոցային տնտեսություն:

Փաշինյանն այցելության ընթացքում ծանոթացավ ընկերության ընթացիկ և զարգացման ծրագրերին: Ընկերության ներկայացուցիչը վարչապետին հայտնեց, որ այժմ իրենք ունեն 149 աշխատակից, որոնց մեծամասնությունը Կամարիս համայնքից է, սակայն աշխատակիցներ կան նաև հարակից 10 համայնքներից:

Կամարիսում սուբվենցիոն ծրագրով ասֆալտապատվում է դեպի «Ռոք Բերի» ջերմոցային տնտեսություն տանող շուրջ 1 կմ երկարությամբ ներհամայնքային ճանապարհը:

  • Կիսվել: