երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Փաշինյանը իր կարգախոսներից մեկն էր հռչակել ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից դուրս գալը. Լավրով

Փաշինյանը իր կարգախոսներից մեկն էր հռչակել ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից դուրս գալը. Լավրով

Հայաստանում շատ են քաղաքական գործիչները, որոնք թույլ են տալիս բավական ամբարտավան հայտարարություններ անել Ռուսաստանի հասցեին։ Մենք դա տեսնում ենք և այդ ամենը երեկ չէ, որ սկսվել է: Այս մասին Նյու Դելիում մամուլի ասուլիսում ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով Հայաստանի՝ ՀԱՊԿ կազմից դուրս գալու հավանականությունը:

«Բայց հիշում ենք նաև, որ երբ պարոն Փաշինյանը դեռ «իշխանությունից դուրս» քաղաքական գործիչ էր և հայ ժողովրդին «ոտքի էր հանում», որպես իր կարգախոսներից մեկն էր հռչակել ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից դուրս գալը։ Շատերը դա պայմանավորում էին պարզապես նախընտրական քարոզարշավով և ձայների համար պայքարով։ Հետագայում պարոն Փաշինյանը նման մտքեր չի հայտնել, այդ թվում՝ 2021 թվականին Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ, որտեղ նախարարների մակարդակով մենք համաձայնեցրինք ՀԱՊԿ առաքելության մանդատը Հայաստանի՝ Ադրբեջանի հետ սահմանին։ Ամեն ինչ հավանության էր արժանացել։ Սակայն առավոտյան մեր հայ գործընկերները որոշեցին «հետաձգել» այս թեման։

 

Մեզ որևէ բանի համար մեղադրելուց առաջ պետք է սեփական գործողությունները գնահատել», -ասել է Լավրովը:

  • Կիսվել: