հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա ապրիլի վերջին 10 օրվա ընթացքում

Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա ապրիլի վերջին 10 օրվա ընթացքում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա ապրիլի վերջին 10 օրվա ընթացքում։ Այս մասին նա հայտարարել է ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ։

«Հրաժարական պատրաստվում եմ տալ ապրիլի վերջին տասնօրյակում, որից հետո պատշաճ ընթացակարգերը պաշտպանելու համար 7-րդ օրը տեղի կունենան վարչապետի ընտրություններ, ես «Իմ քայլը» խմբակցության կողմից կառաջադրվեմ վարչապետի թեկնածու, որովհետև Սահմանադրության ձևակերպումները պարտադրում են, որ լինի վարչապետի թեկնածու, մյուս խմբակցությունները վարչապետի թեկնածու չեն առաջադրի, «Իմ քայլը» խմբակցությունն ինձ վարչապետ չի ընտրի: Երկրորդ անգամ ես խմբակցության 1/3-ի կողմից կառաջադրվեմ վարչապետի թեկնածու, էլի վարչապետի այլ թեկնածու չի առաջադրվի, կրկին վարչապետ չի ընտրվի, ԱԺ-ն իրավունքի ուժով կհամարվի լուծարված, որից հետո հունիսի 20-ին կնշանակվեն արտահերթ ընտրություններ»,- ասաց վարչապետը:

Փաշինյանը նշեց, որ նրանք, ովքեր կփորձեն շեղվել ժողովրդի առաջ ստանձնած քաղաքական պայմանավորվածություններից, դա կլինի քաղաքական ինքնասպանություն:

«Իմ քայլը» խմբակցությունն ինձ կընտրի վարչապետ և դրանով թեման կփակվի»,- ասաց վարչապետը:

  • Կիսվել: