ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Փաշինյանը հետևողականորեն քանդել է իրական պետությունը՝ փոխարենը կառուցելով վիրտուալ հայրենիք. Վանեցյան

Փաշինյանը հետևողականորեն քանդել է իրական պետությունը՝ փոխարենը կառուցելով վիրտուալ հայրենիք. Վանեցյան

Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն քանդել է իրական պետությունը՝ դրա փոխարեն կառուցելով վիրտուալ հայրենիք, որտեղ սահմաններ և սահմանները պաշտպանելու անհրաժեշտություն չկա: Այս մասին այսօրվա հանրահավաքի ժամանակ ասաց ՛՛Հայրենիք՛՛ կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը: 

Նա նշեց. ՛՛Վիրտուալ հայրենիքում արժևորվում է ոչ թե իրական մարդու կյանքը, այլ լայքը: Վիրտուալ իրականությունում տիրող անիշխանությունն ու քաոսը տեղափոխվել են մեր պետություն՛՛:

Վանեցյանը հավելեց, որ Նիկոլ Փաշինյանը շարքային ստախոս է, որը ստում է ամեն օր, ամեն առիթով և նույնիսկ՝ անառիթ:

՛՛Նա այնքան է ստել, որ խճճվել էր իր ստերի մեջ՛՛,-հավելեց նա:

  • Կիսվել: