հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Փաշինյանը հայտնեց, որ ԻԼԻՊ-ի գրոհայինների շաքերում մեծ թվով ադրբեջանցիներ կան

Փաշինյանը հայտնեց, որ ԻԼԻՊ-ի գրոհայինների շաքերում մեծ թվով ադրբեջանցիներ կան

ՀԱՊԿ երկրները պետք է ելնեն ոչ միայն Հայաստանի անվտանգությունից, այլեւ ապահովեն սեփական անվտանգությունը: Այս մասին ԱԺ նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՀԱՊԿ մի շարք անդամ երկրների կողմից Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ պատգամավորների հարցերին:

Վարչապետը նշեց, որ Հայաստանի իշխանությունները տեղեկություն ունեն այն մասին, որ ԻԼԻՊ-ի գրոհայինների շաքերում մեծ թվով Ադրբեջանի քաղաքացիներ կան: 

«Եթե նրանց ձեռքերն արձակեն ու այս երկրում ապաստան տրամադրեն, զինյալների համար ավելի հեշտ կլինի իրենց գործունեությունը ծավալել ամբողջ տարածաշրջանում՝ ամենատարբեր ուղղություններով: Մեր գործընկերները պետք է քննարկեն այս հարցը: ՀԱՊԿ երկրները պետք է ելնեն ոչ միայն Հայաստանի անվտանգությունից, այլեւ ապահովեն սեփական անվտանգությունը»,- նշեց Փաշինյանը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: