կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
Փաշինյանը հայտարարություններ է անում, որոնց պատճառով մեր գերիների քրգործերը ավելանում են. Դանիելյան

Փաշինյանը հայտարարություններ է անում, որոնց պատճառով մեր գերիների քրգործերը ավելանում են. Դանիելյան

Փաշինյանը ոչ միայն չի խոսում Արցախում պահվող ռազմաքաղաքական ղեկավարության մասին, այլ ընդհակառակը իր հայտարարություններով, իր մամուլի ասուլիսների ժամանակ այնպիսի ապազգային, հակահայկական և անբարոյական հայտարարություններ է անում, որի արդյունքում այնտեղ գտնվող մեր ռազմաքաղաքական ղեկավարության քրեական գործերը ավելանում են: Այս մասին այսօր դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

«Նիկոլ Փաշինյանը, որ ասում է՝ հլը պիտի պատասխան տա, օրինակ Ռուբեն Վարդանյանը, թե ի՞նչ էր անում Արցախում, ինչի է հրաժարվել ՌԴ քաղաքացիությունից, այսօր այդ հայտարարությունները հիմք ընդունելով, Ադրբեջանը քրեական գործեր է ավելացնում այնտեղ պահվող ռազմաքաղաքական ղեկավարության վրա: Այսօր արդեն մենք իմացանք, որ 17-ին տեղի են ունենալու այդ դատավարությունները: Սա մեր բոլորիս ամոթն է: Ի դեպ, տարբեր ժամանակահատվածներում իմ հարցին, թե ի՞նչ է արել ԱԳՆ-ն, Հայաստանի իշխանությունը այդ մարդկանց այդ տեղից ազատելու համար, մի նախադասություն գտեք, թե այս իշխանությունները ինչ են արել այնտեղ ապրող մեր ռազմաքաղաքական ղեկավարության, նաեւ մյուս գերիների ազատ արձակման համար:

Ի դեպ 2020 թվականից այնտեղ պահվող մարդիկ կան, և այս պատասխանատվությունը ամբողջությամբ այս իշխանության ուսերին է»,- հայտարարեց պատգամավորը:

  • Կիսվել: