ուրբաթ, հունիս 20
20 / 6 / 2025
Փաշինյանը հայտարարել է, որ ցանկանում է Թուրքիայի նախագահին հրավիրել Երևան

Փաշինյանը հայտարարել է, որ ցանկանում է Թուրքիայի նախագահին հրավիրել Երևան

Փաշինյանը հայտարարել է, որ ցանկանում է Թուրքիայի նախագահին հրավիրել Երևան՝ մասնակցելու 2026-ի մայիսին կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին

Այս մասին հայտնում է Թուրքիայում լույս տեսնող ԱԿՕՍ թերթը՝ նշելով, որ Հայաստանի առաջնորդը այդ մասին հայտարարել է այսօր Ստամբուլում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը։

Խոսելով Թուրքիա կատարած իր այցի և նախագահ Էրդողանի հետ սպասվող հանդիպման մասին, ինչպես փոխանցում է լրատվամիջոցը՝ Փաշինյանը ընդգծել է, որ «կարևոր է նման հանդիպում անցկացնել միջազգային զարգացումների առկայության դեպքում և այս շրջանակում կա նոր հարաբերություններ զարգացնելու հնարավորություն»։

  • Կիսվել: