շաբաթ, հունիս 28
28 / 6 / 2025
Փաշինյանը հանձնարարել է Կաթողիկոսի անձնական կյանքի մասին տվյալներ հավաքել. Արման Թաթոյան

Փաշինյանը հանձնարարել է Կաթողիկոսի անձնական կյանքի մասին տվյալներ հավաքել. Արման Թաթոյան

Եկեղեցու դեմ այս գործընթացն ունի միմիայն քաղաքական ուղղորդում։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Շատ ակնհայտ է, որ վարչապետը քաղաքական հրահանգներով ուղղորդում է իրավապահների գործողությունները։ Նա անթաքույց դա ցույց է տալիս։ Շատ դժվար է այս ամենը իրավական գործընթաց կոչել»,-ասել է Թաթոյանը։

Թաթոյանը նաև նշեց, որ ՔՊ-ականները, թաքնվելով հավատավոր քրիստոնյանի շղարշի տակ, հստակ ատելության խոսք են տարածում, վարկաբեկում եկեղեցականներին, փորձում հեղինակազրկել Հայ առաքելական եկեղեցին։

«Այս ամենի հետևանքն այն է, որ հասարակությունը պառակտվում է, անհանդուրժողականությունը մեծանում է և լուրջ անվտանգային խնդիրներ են առաջանում երկրի ներսում։ Սա հստակ գնահատական է՝ հիմնված փաստերի վրա։ Փաշինյանը համապատասխան մարմիններին հանձնարարվել է տեղեկատվություն հավաքել Կաթողիկոսի անձնական կյանքի վերաբերյալ: Այս տեղեկատվությունը հայտնվել է հանրային ոլորտում և չի հերքվել»,-ասել է Թաթոյանը։

  • Կիսվել: