երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Փաշինյանը համարձակ ձայն է տվել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի հաստատմանը․ Օ՛Բրայեն

Փաշինյանը համարձակ ձայն է տվել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի հաստատմանը․ Օ՛Բրայեն

Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ’Բրայանը նոյեմբերի 27- ին Բրյուսելից լրագրողների հետ առցանց ճեպազրույցի ժամանակ պատասխանել է Հայաստանի ու Արևմուտքի միջև անվտանգային ոլորտի համագործակցության, մասնավորապես, Խաղաղության եվրոպական հիմնադրամի կողմից հնարավոր աջակցության և ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի հարաբերությունների զարգացման մասին հայ լրագրողի հնչեցրած հարցերին:

Լրագրողների հետ ճեպազրույցում ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայենը  համարձակ է որակել վարչապետ Նիկոլ Փաշինյանի քայլերը սահմանների բացման, Արևմուտքի հետ հարաբերությունների հարցում՝ նկատելով՝ նա չի ցանկանում, որ Հայաստանը լիովին կախված լինի Ռուսաստանից, այնպես, ինչպես նախկին առաջնորդները ձգտում էին դա անել։

«Նա ձեռնարկել է մի շարք բարեփոխումներ, որոնք պետք է շատ խրախուսելի լինեն Հայաստանի քաղաքացիների համար, նրանք ձգտում են շարունակել այնպիսի արագ տնտեսական աճի, որն ունեցել են վերջին տարիների ընթացքում», - ասել է պաշտոնյան՝ շարունակելով․ - «Կարծում եմ, որ վարչապետ Փաշինյանը նաև համարձակ ձայն է տվել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի հաստատմանը, որը թույլ կտա Հայաստանին կենտրոնանալու իր տնտեսական զարգացման վրա, կառուցելու իր անվտանգության հարաբերությունները և ընդլայնելու առևտրային կապերը Կենտրոնական Ասիայից մինչև Թուրքիա։ Մենք շատ կցանկանայինք սա տեսնել»:

Վաշինհգտոնը հանձնառու է աշխատելու եվրոպացի գործընկերների և Հայաստանի կառավարության հետ՝ տեսնելու, որ Հայաստանի ժողովուրդը կարող է օգուտ քաղել Փաշինյանի կառավարության ձեռնարկած բարեփոխումների քաղաքականությունից, եզրափակել է Օ՛Բրայենը։

  • Կիսվել: