երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Փաշինյանը և Ալիևը առաջիկայում կհանդիպեն «միջազգային իրադարձությունների շրջանակում»

Փաշինյանը և Ալիևը առաջիկայում կհանդիպեն «միջազգային իրադարձությունների շրջանակում»

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է «միջազգային իրադարձությունների շրջանակներում» առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման մասին:

Հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունները կշարունակվեն արտգործնախարարների և փոխվարչապետների մակարդակով, ասել է Ադրբեջանի արտգործնախարարը։

Նա նշել է, որ վերջին ամիսներին հայ-ադրբեջանական բանակցությունները շատ ինտենսիվ են եղել։

  • Կիսվել: