շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Փաշինյանը ԵԱՏՄ նիստին և ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը մասնակցելու որոշում դեռ չունի

Փաշինյանը ԵԱՏՄ նիստին և ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը մասնակցելու որոշում դեռ չունի

Չնայած նրան, որ որոշ լրատվականներ վերջերս հայտնել էին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի դեկտեմբերի 25, 26-ին ԵԱՏՄ տնտեսական խորհրդի եւ ԱՊՀ ղեկավարների խորհրդի Սանկտ Պետերբուրգում կայանալիք նիստին, InfoPort.am-ի վարչապետի աշխատակազմին մոտ կանգնած աղբյուրները հայտնեցին, որ Փաշինյանը այդ նիստին մասնակցելու որոշում այս պահին չունի:

«Նիստի մոտենալուն պես, վարչապետը կկայացնի որոշում։ Այս պահին այդ հարցում որևէ հստակություն չկա»,- նկատեց կայքի զրուցակիցը։

  • Կիսվել: