երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ երկրներին կոչ է արել կենտրոնանալ բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման վրա

Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ երկրներին կոչ է արել կենտրոնանալ բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման վրա

Անհրաժեշտ է հետևողականորեն խթանել ինտեգրման խորացմանն ու ԵԱՏՄ երկրների տնտեսություններին և քաղաքացիներին ուղղված նախաձեռնությունները, համախմբել ջանքերը բարձր տեխնոլոգիական ոլորտների ակտիվ զարգացման համար։ Եվրասիական տնտեսական համաժողովում առցանց ելույթի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
 
«Չնայած աշխարհագրական հեռավորությանը, Հայաստանն ակտիվորեն մասնակցում է ԵԱՏՄ-ում ինտեգրացիոն գործընթացներին։ Ինչ վերաբերում է սպասարկման ոլորտին, այն միության երկրների միջև տնտեսական համագործակցության ու զարգացման կարևոր կետերից մեկն է»,- ասել է Փաշինյանը։
Նրա խոսքով` ծառայությունների առանձին տեսակներ էական ազդեցություն ունեն ապրանքների, արդյունաբերության և տնտեսական մրցունակության վրա։
Այս առումով եվրասիական ինտեգրման ամենակարևոր խնդիրը ծառայությունների ազատ տեղաշարժի ապահովումն է։ Այդ խնդիրը լուծելի է ոլորտի ազատականացման, ծառայությունների միասնական շուկայի ձևավորման և գործարկման միջոցով։ Սա իր հերթին ընդլայնում է բիզնեսի աշխուժացման հնարավորությունները։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: