ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Փաշինյանը դավաճան չէ, այլ թշնամի, իսկ թշնամու դեմ պայքարի բոլոր ձևերն օրինական են. Մանուկյան

Փաշինյանը դավաճան չէ, այլ թշնամի, իսկ թշնամու դեմ պայքարի բոլոր ձևերն օրինական են. Մանուկյան

Դուք Նիկոլ Փաշինյանին համարում եք դավաճան, ինձ համար ինքը դավաճան չէ, թշնամի է: Այս մասին այսօր Բաղրամյան պողոտայում ՛՛Հայրենքի փրկության շարժման՛՛ հանրահավաքի ժամանակ ասաց վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Դեռ 2,5 տարի առաջ ես ասում էի, որ դրսի ուժերը, օգտվելով մեր ժողովրդի բնական ցանկությունից՝ արդարության, օրինականության, կարողացան գրավել Հայաստանը:

Հայաստանը գրավյալ երկիր է: Եթե երկիրդ գրավել է թշնամին, ուրեմն՝ նրա դեմ պայքարի բոլոր ձեւերն օրինական է,են բայց մենք ընտրեցինք քաղաքական պայքարի ճանապարհը: Հանրապետության հրապարակում վարչական ռեսուրս օգտագործելով հանրահավաքի եկավ, ասենք, մի 15 հազար մարդ: Դա նշանակում է, որ ժողովուրդն արդեն իր հետ չէ:

Իր երկրորդ հենարանը ուժային կառույցներն են, իսկ ուժայինները ողնաշարը բանակն է: Եթե բանակը անցնում է մի կողմ, մյուս ուժայինները անցնում են այդ կողմ, կամ այս ռազմական վիճակի պայմաններում չեն կարող թպրտալ: Բանակը կանգնեց ժողովրդի կողքին եւ ասաց, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա՛՛:

  • Կիսվել: