շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Փաշինյանը չի բացառում, որ կմասնակցի Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավին

Փաշինյանը չի բացառում, որ կմասնակցի Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավին

Հ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ չգիտի` կմասնակցի Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավին, թե ոչ, բայց ոչինչ չի բացառում։ Այս մասին նա հայտարարեց այսօրվա ասուլիսում` պատասխանելով լրագրողներից մեկի հարցին։
 
«Մենք այդ հարցը դեռ կուսակցությունում չենք քննարկել, բայց ոչ մի բան չեմ բացառում։ Կքննարկենք, կորոշենք»,–ասաց Փաշինյանը։
Նա նաև ընդգծեց` քանի որ հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահը, և կուսակցությունը մասնակցում է ընտրություններին, ըստ էության դա մասնակցություն է։

  • Կիսվել: