ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Փաշինյանը չի այցելել Տեր-Պետրոսյանի առանձնատուն. Մուսինյանը հերքում է

Փաշինյանը չի այցելել Տեր-Պետրոսյանի առանձնատուն. Մուսինյանը հերքում է

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանն իր ֆեյսբուքյան էջում հերքել է այն տեղեկությունը, համաձայն որի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առանձնատուն:

«Newsmedia կայքը հրապարակել է տեղեկություն, թե իբր այսօր Նիկոլ Փաշինյանն այցելել է Լևոն Տեր-Պետրոսյանի առանձնատուն և երկարատև զրույց ունեցել Առաջին նախագահի հետ:

Հայտնում եմ, որ նշված հրապարակումը բացարձակ սուտ է և հետապնդում է զուտ սադրիչ նպատակ»,-նշել է Մուսինյանը:

  • Կիսվել: